Banner
Главная » Файлы » ARMENIAN CINEMA » ARMENIAN FILMS

The Artist -"Արտիստը" 2010
05.05.2011, 15:01

Артист / The Artist/ԱՐՏԻՍՏԸ

Օրիգինալ Անունը: The Artist,ԱՐՏԻՍՏԸ
Տարեթիվը: 2010
Ժանր:Դրամա,Մելոդրամա
Տևողությունը: 00:02:07
Լեզու: Օրիգինալ (Հայերեն)
Թողարկվել է: Հայաստան
ՌեժիսորԶարուհի Սարգսյան-Կասպարյանցի
ԴերերումԱրսեն ԼևոնյանԼուսինե Թովմասյան, Հասմիկ Տեր-Կարապետյան,Գրիգոր Բաղդասարյան, Վարշամ Գևորգյան, Էվելինա Շաաիրյան, Արեգ Հարությունյան

«Արտիստ»-ի համար օգտագործվել են արդիական տեխնիկա և տեխնոլոգիաներ

Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը`  հուզիչ, դրամատիկ պատմություն է մեծ սիրո հավերժության և ողբերգականության մասին, այն մասին, թե ինչպես են մեծ հոգիները կարողանում սիրել մինչև վերջ` վճարելով, ամենաթանկ գինը:  

20-րդ դարասկզբի Օդեսան և Խերսոնի նավահանգիստը ներկայացնող ֆիլմի հիմնական նկարահանումները կատարվել են Սև ծովի ափերին, մեծ համերգասրահներում և թատրոններում: Ֆիլմի երաժշտական ձևավորումը կատարված է դասական հանրահայտ ստեղծագործությունների ինքնատիպ համադրությամբ, ինչը նորույթ է հայ նոր կինոյում և համահունչ է այս պատմության ոգուն և բովանդակությանը: 

Ինչպես նշում են մասնագետները, ֆիլմում օգտագործված են կինոնկարահանումների արդիական տեխնիկա և տեխնոլոգիաներ:

Ֆիլմի ռեժիսորի`  Զարուհի Սարգսյան-Կասպարյանցի համար սա  չորրորդ աշխատանքն է կինոյում: Սցենարի հեղինակն է Լևոն Գալստյանը, պրոդյուսերը` Հայկ Հարությունյանը: 
Գլխավոր դերերում հանդես են եկել երիտասարդ դերասան Արսեն Լևոնյանն ու Լուսինե Թովմասյանը: 

Ֆիլմը մեծ էկրանին ներկայացվել է 1.5 ժամյա ամփոփ կինոտարբերակով, իսկ այնուհետև` Հանրային հեռուստատեսությամբ` հինգ մասից բաղկացած ծավալուն տարբերակով: 

Աղբյուր` Panorama.am




Категория: ARMENIAN FILMS | Добавил: Hendo
Просмотров: 787 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Այլ Բաժիններ

ARMENIAN FILMS [12]

Պիտակների ամպ

Մեր Հարցումը-Опрос

Դուք Նախընտրում էք`
 
Всего ответов: 462

Նկարների Ամպ

Վիճակագրություն

Каталог Yerevan-city.com KavkazWeb Armenian site TOP интернет статистика
ads by Govazd.ru
 

Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Այսօր Կայք Այցելել Են:


xNET.AM