| Главная » Статьи » ՀՈՐՈՍԿՈՊ » Հորոսկոպ ըստ տարերքների |
![]() Նապաստակ - լուսնային կենդանի է:Խորհրդանշում է վերածնունդ,երիտասարդության, ինչպես նաև գտնում է լույսը խավարի մեջից: Շատ հաճախ նապաստակըպայմանականորեն, ասոցացվում է զոհի կրակի ուկյանքի անցնող հավերժության հետ: Ամենուրնապաստակը ներկայացվում է ծնելիություն և կապվում է իգական ցիկլի հետ: Նապաստակըճկուն և խելոք լինելով, կարողանում էսրամտությամբ, խորամանկությամբ հաղթելդաժանությանը: Նապաստակը խորհրդանշում է սեր , աշխարհիկ իմաստություն, ուշիմություն,արագաշարժություն: ********************************************************* ԱՅԾԵՂՋՈՒՅՐ – 21.12 – 19.01 Քարը - նռնաքար, ռուբին, օնիքս Մետաղը - արճիճ, պողպատ Բույսը - կապույտ` մոխրագույն երանգով, սպիտակ, սև Կենդանին – քարայծ, կրիա Թիվը - 3.5.7.8.14 Հաջող օրը - երեքշաբթի, շաբաթ Աստղերը խորհուրդ են տալիս դժվարությունների հանդիպելիս` չընկճվել: Այս տարի Դուք կհավատաք, որ երազները կատարվում են, և հեքիաթը դառնում է իրականություն: Ֆանտաստիկ հաջողություններ կունենաք աշխատանքում և փող վաստակելու մեջ: Ձեր հաղթանակների գաղտնիքը կախված է լավ աշխատելուց ու շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: ********************************************************* ՋՐՀՈՍ – 20.01 – 19.02 Քարը - ամետիստ, ցիրկոն, օպալ Մետաղը - անագ Բույսը – ձիթենի, նարգիզ, մանուշակ Գույնը – ուլտրամանուշակագույն, փիրուզագույն Կենդանին - արծիվ, սիրամար•, մեղու Թիվը – 1.4.11 Հաջող օրերը – չորեքշաբթի, շաբաթ Ճիշտ է, տարեսկզբին աշխատավայրում կծագեն որոշ դժվարություններ, բայց դրանք կլինեն ժամանակավոր: 2011թվականին ջրհոսներին սպասվում են կարևոր ձեռնարկումներ, չնայած այն բանին, որ ծիծաղն ու լացը, ուրախությունն ու տրտմությունը,հաջողությունն ու անհաջողությունը գիրկնդխառն կուղեկցեն Ձեզ: Սակայն չվհատվեք: Հարստության, կարիերայի և բիզնեսի բնագավառներում կհասնենք հաջողությունների և հասարուկության մեջ կամրապնդվեն Ձեր դիրքերը: Ընդհանուր առմամբ, տարին Ջրհոսների համար կլինի արգասաբեր: Առաջիկա երկու ամիսներին նրանց սպասվում են ֆինանսական հաջողություններ: ********************************************************* ՁԿՆԵՐ - 20.02 – 19.03 Քարը – մարգարիտ,լուսնաքար Մետաղը – պլատին Բույսը – կակաչ, միմոզա, հասմիկ Գույնը - ալ կարմիր,կապույտ, պողպատագույն Կենդանին – շուն,ձուկ,դելֆին Թիվը – 7.9.12 Հաջող օրերը - երկուշաբթի,հինգշաբթի,ուրբաթ Ովքեր ծնվել են այս համաստեղության տակ 2011թվականը կլինի կարիերայի վերելքի տարի: Աշխատեք առաջացած խնդիրները սրտին մոտ չընդունել և իմացեք,որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Կարևոր խորհուրդ աստղերի կողմից.զգույշ եղեք ուրիշի փողերի հետ: Իմացեք,որ անցյալ տարում սկսած գործերը հաջող կընթանան նաև այս տարի,և որ ամենակևորն է, Ձկները հնարավորություն կստանան ընդլայնելու իրենց բիզնեսը: Ընդհանուր առմամբ Ձկների համար տարին կանցնի հաջող, ընտանեկան երջանիկ մթնոլորտում: ********************************************************* Խոյ - 20.03 – 19.04 Քարը - ակվամարին,ադամանդ,սուտակ Մետաղը - երկաթ Բույսը – մեխակ,մանուշակ,ալոճենի Գույնը – կարմիր,ոսկեգույն,նարնջագույն Կենդանին – շուն,եղնիկ Թիվը – 4.7.9.11 Հաջող օրերը - երեքշաբթի,կիրակի Սպասվում են դրական փոփոխություններ անձնականկյանքում և աշխատանքում: Տարվա ընթացքում կգրանցվի եկամուտների բարձր մակարդակ: Աստղերը խորհուրդ են տալիս նապաստակի տարում ձեռք բերել լրացուցիչ մասնագիտություն: Այն ապագայում պետք կգա: Խոյերը լուրջ ուշադրություն պետք է դարձնեն առողջությանը, ավելի շատ զբաղվեք սպորտով, զբոսնեք և պահպանեք ճիշտ սննդակարգ: Դուք կօգտագործեք ցանկացած առիթ` կյանքն էլ ավելի վառ ու հետաքրքիր դարձնելու համար: Ընդհանուր առմամբ նապաստակի տարին Խոյերի համար բավականին արդյունավետ է: ********************************************************* ՑՈՒԼ - 20.04 – 20.05 Քարը - ագաթ,տոպազ,օպալ Մետաղը – պղինձ Բույսը – հովտաշուշան,յասաման,մանուշակ Գույնը - դեղին,վառ երկնագույն,կիտրոնականաչավուն Կենդանին – ցուլ, կով Թիվը – 2.6 Հաջող օրերը - երկուշաբթի, ուրբաթ Տարին հաջող է նկարչությամբ և երաժշտությամբ զբաղվողների համար: Ցլերի համար 2011թվականի հունվար և մարտ ամիսները բարեհաջող կլինեն բիզնեսի ասպարեզում վերելք ապահովելու գործում: Համբերությամբ զինվելով Ցլերը կարող են ետ վերադարձնել անցյալ տարվա պարտքերը: Աստղերը ցլերին խորհուրդ են տալիս զսպել խանդը և սիրելիի հետ հարբերությունները կառուցել հարգանքի և փոխվստահության վրա: Ընդհանուր առմամբ, տարին Ցլերի համար կլինի փոփոխական` հաջողություններին կփոխարինեն անհաջողությունները և` հակառակը: ********************************************************* ԵՐԿՎՈՐՅԱԿ – 21.05 – 21.06 Քարը - ագաթ,լեռնային հախճապակի Մետաղը - արծաթ,տարբեր համաձուլվածքներ Բույսը – կաղնի, ընկուզենի Գույնը – վառ կարմիր,մանուշակագույն Կենդանին – նապաստակ,թութակ Թիվը – 3.5.12.15 Հաջող օրերը - չորեքշաբթի,կիրակի Դուք կնախագծեք ու համարձակորեն կյանքի կկոչեք նոր բիզնես ծրագրեր: Արդյունքում` Դուք մեծ հարգանք ու հեղինակություն կվայելեք Ձեր շրջապատում, ձեռք կբերեք նոր գործընկերներ, որոնք կառաջարկեն Ձեզ էլ ավելի եկամտաբեր աշխատանք: Տարվա ընթացքում կունենաք կայուն աշխատավարձ և եկամուտներ, ինչը հնարավորություն կտա բարելավել բնակարանային պայմանները: Աստղերը Երվորյակներին խոստանում են բարեհաջող ամուսնություն և հուշում են, որ երբեք առաջ չընկնեն իրադարձություններից: Այնպես, որ 2011թ-ը միանշանակ Ձերն է: ********************************************************* ԽԵՑԳԵՏԻՆ - 22.06 – 21.07 Քարը - զմրուխտ, ռուբին, լուսնաքար Մետաղը - արծաթ Բույսը – լոտոս,նշենի,հասմիկ,ջրաշուշան Գույնը – սպիտակ,երկնագույն,արծաթագույն Կենդանին – կատու,կրիա Թիվը – 1.2.5.8 Հաջող օրերը - երկուշաբթի, հինգշաբթի Նապաստակի տարում Խեցգետիններն ավելի շատ կզբաղվեն նոր հարաբերություններ ստեղծելով, քան` աշխատանքով: Նրանք այս տարի դառնում են փոփոխական: Անցյալ տարվա համեմատ հեշտ են կարողանում ծանոթություն հաստատել մարդկանց հետ, սակայն քիչ ժամանակ են տրամադրում հաճելի ժամանցների համար, որը նրանց ապրելակերպը դարձնում է հոգնեցուցիչ: ********************************************************* ԱՌՅՈՒԾ – 22.07 – 22.08 Քարը - ալմաստ,տոպազ,օնիքս,ռուբին Մետաղը – ոսկի Բույսը - գլադիոլուս, քրիզանթեմ, արևածաղիկ Գույնը – ոսկեգույն,վառ դեղին,ծիրանագույն Կենդանին - առյուծ,կարապ Թիվը – 1.5.9.11 Հաջող օրերը – կիրակի Առյուծներին սպասվում է բերքառատ տարի: Գազանների արքան իր ճանապարհին կհաղթահարի ամեն մի խոչընդոտ: Անցնող տարին առյուծների համար եղել է փորձությունների և խոչընդոտների հաղթահարման տարի, սակայն նրանք պատվով դուրս եկան, որի համար նապաստակը շռայլորեն կվարձատրի: Բացառված չէ,որ Առյուծները անշարժ գույք ձեռք բերեն կամ ձեռնարկեն բնակարանային հիմնանորոգումներ: Աստղերը խորհուրդ են տալիս խնայել նյարդերը և զբաղվել առաղջության պահպանմամբ, ինչպես նաև` աչքաթող չանել զուգընկերոջը և աջակցել նրան: Ընդհանրապես Առյուծներին սպասվում է բարեհաջող, անակնկալներով հարուստ տարի: ********************************************************* ԿՈՒՅՍ - 23.08 – 22.09 Քարը - մալախիտ,նեֆրիտ,մարմար Մետաղը – պղինձ, անագ Բույսը – նարգիզ, կակաչ Գույնը – սպիտակ, կանաչ,երկնագույն Կենդանին – կզաքիս, ավանակ, չղջիկ Թիվը – 5.6.12.20 Հաջող օրերը - չորեքշաբթի Այս նշանի տակ ծնվածները տարին կսկսեն դժվարություններով, սակայն չի բացառվում, որ նրանց կյանքում կլինեն փոփոխություններ, որոնք հաջողություններ կբերեն նրանց: Աստղերը հուշում են, որ Կույսերը պետք է հետևեն իրենց առողջությանը և ամեն ինչ չպետք է մոտ ընդունեն սրտին: Տարեկեսին Կույսերը շնորհակալություն կհայտնեն իրենց ճակատագրից, քանզի կավարտեն անցյալ տարում կիսատ թողած գործերը: Ընդհանուր առմամբ տարին Կույսերի համար կլինի փոփոխական` կլինեն և մակընթացություններ, և վերելքներ: ********************************************************* ԿՇԵՌՔ 24.09 – 22.10 Քարը ալեքսանդրիա, բյուրեղապակի Մետաղը - բրոնզ Բույսը - վարդ, քրիզանթեմ Գույնը – կանաչ,ծովային ալիքի գույն Կենդանին - ակվարիումային ձկներ, շուն,կատու Թիվը – 2.6.7.8.9.15 Հաջող օրերը – ուրբաթ, շաբաթ Առջևում սպասվում են անհանգիստ, բայց բավականաչափ հագեցված օրեր: Հնարավոր են աշխատանքային նոր ծրագրերի մշակում և իրականացում: Ձեզ սպասվում են հաճելի նոր ծանոթություններ, որնք կօգնեն հաջողության հասնելու բիզնես ծրագրերի իրականացման գործում: Չվհատվեք, դիմեք ռիսկի և կունենաք ֆինանսական հաջողություններ, որոնք կզարմացնեն Ձեր շրջապատին: Աստղերը հուշում են զգուշանալ մտերիմ մարդկանցից, որոնք կփորձեն դավաճանել; Ինչ արած, կյանքին մոտեցեք փիլիսոփայորեն: Վրեժխնդիր լինելու փոխարեն, ավելի լավ է մոռանալ նման մարդկանց գոյությունը: Հիշեք, որ կյանքը անցողիկ է և ամեն մի փորձություն մարդկանց համար է, իսկ Կշեռքները կարողանում են պահպանել նժարների հավասարակշռությունը: ********************************************************* ԿԱՐԻՃ 23.10 – 21.11 Քարը – տոպազ,ռուբին,ակվամարին Մետաղը - երկաթ,պողպատ Բույսը – քրիզանթեմ,մեխակ,վարդակակաչ Կենդանին - գայլ,կարիճ Թիվը – 4.5.8.9.10 Հաջող օրերը - երեքշաբթի Կարիճների համար 2011թվականը լինելու է բացահայտումների տարի: Նրանց առջև կբացվեն նոր հորիզոններ: Թեև Կարիճներին սպասվում է ծանր, դժվարին տարի,սակայն այն լինելու է եկամտաբեր: Ցանկացած նոր գործ կամ նախաձեռնություն կուղեկցվի հաջողությամբ, սակայն սկզբնական շրջանում կզգացվի փողի կարիք: Կարիճները հուսահատվող չեն, քանզի այն արագորեն կկարգավորվի: Աստղերը հուշում են, որ Կարիճները կարող են պատահական ծառայողական սիրավեպեր ունենալ, որը կարող է վտանգավոր լինել նրանց հեղինակության, ընտանիքի և երեխաների համար, և խորհուրդ են տալիս հանգիստն անցկացնել մտերիմ ընկերների ու ընտանիքի շրջապատում: Ընդհանուր առմամբ, տարին Կարիճների համար կլինի խիստ ծանրաբեռնված, սակայն ֆինանսապես առատ տարի: ********************************************************* ԱՂԵՂՆԱՎՈՐ 24.11 – 20.12 Քարը - փիրուզ, տոպազ,օպալ Մետաղը – ցինկ,անագ Բույսը - արմավենի,նարցիս,մեխակ Գույնը – կապույտ, երկնագույն, ալ կարմիր Կենդանին – կով,ձի, շուն Թիվը – 3.4.9 Հաջող օրերը - հիգշաբթի Աղեղնավորների համար 2011թվականը շատ հաջող տարի է: Նրանց սպասվում են հաճելի և նոր փոփոխություններ: Չնայած նրանք միշտ փնտրտուքների մեջ են, սակայն կարողանում են հանգիստ կերպով ելք գտնել նման իրավիճակներից: Նրանց համար բնորոշ է համբերատարությունը և ստեղծված կոնֆլիկտներից դուրս գալու հնարամտությունը: Աստղերը հուշում և միաժամանակ զգուշացնում են զգույշ լինել ուրիշի փողերի հետ և անտեղի գլխացավանք չստեղծել իրենց և շրջապատի մարդկանց համար: Տարեվերջին, երբ Աղեղնավորները իմի բերեն իրենց անցած ճանապարհը, կնկատեն, որ ունեն բավականին ձեռքբերումներ անձնական կյանքում և աշխատանքում: Ընդհանուր առմամբ տարին Աղեղնավորների համար հիանալի է: ********************************************************* ********************************************************* ********************************************************* | |
| Категория: Հորոսկոպ ըստ տարերքների | Добавил: Hendo (13.07.2011) | |
| Просмотров: 256 | Теги: | Рейтинг: 0.0/0 |
| Всего комментариев: 0 | |
| Հորոսկոպ ըստ տարերքների [2] |